Հոկտեմբեր 10, 2024 17:08 Asia/Tehran
  • Իրանցի մասնագետներին հաջողվել է ստեղծել արհեստական եղջերաթաղանթ

Իրանի ակնաբուժության ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է, որ իրանցի բժիշկները հաջողություն են գրանցել եղջերաթաղանթի փոխպատվաստման գործում։ Եղջերաթաղանթի հետ կապված խնդիրներն աչքի ամենատարածված հիվանդություններից են:

Մահմուդ Ջաբարվանդն ասել է․ «Վերջին 5 տարում իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել արհեստական եղջերաթաղանթ, որը կիրառվում է փոխպատվասման համար»։  

Նա նշել է․ «Իրանում հաջողությամբ իրականացվում են եղջերաթաղանթի փոխպատվաստման բոլոր տեսակի վիրահատություններ՝ տեղական արտադրության արհեստական եղջերաթաղանթների կիրառմամբ, որը որակի առումով չի զիջում արտասահմանյան օրինակներին»։

Ջաբարվանդը հավելել է, որ արհեստական եղջերաթաղանթը կիրառվում է այն դեպքերում, եբ հիվանդի ցողունային բիջիները առկա չեն, իսկ ծնողների կամ եղբայրների և քույրերի ցողունային բջիջները հնարավոր չէ կիրառել։ 

Նշելով, որ մասնագետների ու սարքավորումների տեսանկյունից Իրանի ակնաբուժության ոլորտը կանգնած է աշխարհի առաջադեմ երկրների նույն ոլորտի կողքին, Ջաբարվանդը հավելել է․ «Կանադայի նման երկրում, կատարակտով տառապող հիվանդը ստիպված է վիրահատության համար երկար հերթ կանգնել։ Բացի այդ, վիրահատությունը շատ թանկ արժե։ Իսկ Իրանում այս վիրահատությունը կատարվում է ամենաէժան գնով և լավագույն մասնագետների կողմից»։