Վելայաթի .«Սիրիայի և Իրաքի նկատմամբ Իրանի աջակցությունն անվտանգություն պարգևեց իսլամական աշխարհին»
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Սիրիայում և Իրաքում Դիմադրության հետ ԻԻՀ համագործակցությունը նպաստեց իսլամական աշխարհի դեմ թշնամիների դավերի ձախողմանը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայի Հալեպ կատարած մեկօրյա այցի ընթացքում Սրբավայրերի պաշտպանների հետ հանդիպման ժամանակ, Ալի Աքբար Վելայաթին ասել է .«Դիմադրության առանցքը կանգնած է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և արաբ վարձկան ղեկավարների դեմ»:
Վելայաթին Սիրիայի և Իրաքի նկատմամբ Իրանի աջակցությունը համարել է թշնամիների դավերը փոշիացնող գործոն, հավելելով.«Սիրիայի դեմ թշնամիների դավերը Դիմադրությանը ոչնչացնելու նպատակ են հետապնդում »:
«Եթե Սիրիայում Դիմադրության առանցքին օգնություն չցուցաբերվի, ապա տարածաշրջանում տարբեր ազգերի միջև ներքին պատերազմ է սկսվելու».հավաստել է Վելայաթին:
Ալի Աքբար Վելայաթին երեքշաբթի օրը Հալեպ է մեկնել: