Վելայաթի .«Սիրիայի և Իրաքի նկատմամբ Իրանի աջակցությունն անվտանգություն պարգևեց իսլամական աշխարհին»
https://parstoday.ir/hy/news/iran-i75835-Վելայաթի_._Սիրիայի_և_Իրաքի_նկատմամբ_Իրանի_աջակցությունն_անվտանգություն_պարգևեց_իսլամական_աշխարհին
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Սիրիայում և Իրաքում Դիմադրության հետ ԻԻՀ համագործակցությունը նպաստեց իսլամական աշխարհի դեմ թշնամիների դավերի ձախողմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 07:17 Asia/Tehran
  • Վելայաթի .«Սիրիայի և Իրաքի նկատմամբ Իրանի աջակցությունն անվտանգություն պարգևեց իսլամական աշխարհին»

Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Սիրիայում և Իրաքում Դիմադրության հետ ԻԻՀ համագործակցությունը նպաստեց իսլամական աշխարհի դեմ թշնամիների դավերի ձախողմանը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայի Հալեպ կատարած մեկօրյա այցի ընթացքում Սրբավայրերի պաշտպանների հետ հանդիպման ժամանակ, Ալի Աքբար Վելայաթին ասել է .«Դիմադրության առանցքը կանգնած է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և արաբ վարձկան ղեկավարների դեմ»:

Վելայաթին Սիրիայի և Իրաքի նկատմամբ Իրանի աջակցությունը համարել է թշնամիների դավերը փոշիացնող գործոն, հավելելով.«Սիրիայի դեմ թշնամիների դավերը Դիմադրությանը ոչնչացնելու նպատակ են հետապնդում »:

«Եթե Սիրիայում Դիմադրության առանցքին օգնություն չցուցաբերվի, ապա տարածաշրջանում տարբեր ազգերի միջև ներքին պատերազմ է սկսվելու».հավաստել է  Վելայաթին: 

Ալի Աքբար Վելայաթին երեքշաբթի օրը Հալեպ է մեկնել: