Ամանոն Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված համագործակցության կապակցությամբ գոհունակություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/iran-i75957-Ամանոն_Իրանի_և_ՄԱԳԱՏԷ_ի_ընդլայնված_համագործակցության_կապակցությամբ_գոհունակություն_է_հայտնել
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ընդգծեց, որ այդ կառույցն ու Իրանը միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրման բնագավառում ընդլայնված համագործակցություն ունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2017 14:30 Asia/Tehran
  • Ամանոն Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված համագործակցության կապակցությամբ գոհունակություն է հայտնել

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ընդգծեց, որ այդ կառույցն ու Իրանը միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրման բնագավառում ընդլայնված համագործակցություն ունեն:

ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն «Սի Բի էս» լրատվական հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ գործակալության հետ Իրանի համագործակցությունն ընդլայնված է և որևէ սահմանափակություն չունի»:

«Գործակալությունը մինչ այսօր հասանելիություն է ունեցել Իրանում քննության համար անհրաժեշտ բոլոր վայրերին»,-ընդգծեց Ամանոն:

Նյու Յորք ուղևորված Ամանոն մերժելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անվահավատարմության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կոնգրեսի անդամների վերջին հայտարարություններն ու ստահոդ տեղեկությունները, ընդգծեց, որ այս համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի ստուգման համակարգն անթերի է:

Ամանոն հինգշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հետ հանդիպման ժամանակ էլ ընդգծե էր ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: