Նոյեմբեր 14, 2017 07:47 Asia/Tehran
  • Գուտերեշին հղած նամակում Զարիֆը նշել է, որ Եմենի ժողովրդի վիճակը վտանգավոր է

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին հղած նամակում նշել է, որ Սաուդյան ռեժիմի ոտնձգության ու համակողմանի շրջափակման ենթարկվելու պատճառով, Եմենի վիճակը վտանգավոր է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է. «Եմենի դեմ Արաբիայի 30-ամսյա ոտնձգության արդյունքում խլվել է հազարավոր անմեղ մարդկանց, հատկապես կանանոց ու երեխաների կյանքը, ավերվել են այդ երկրի ենթակառուցվածքները և քաղաքային ու քաղաքացիական կառույցներն, այդ թվում հիվանդանոցները, դպրոցները, ճանապարհները, սննդային արդյունաբերությունն ու էլեկտրակայանները և եմենցիները զրկվել են ամենատարրական կարիքները բավարարելու հնարավորությունից»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Եմենում հումանիտար աղետը Սաուդյան ռեժիմի կողմից այդ երկրի շրջափակման պատճառով սրվում է: Նա միջազգային հանրությանը կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել  Եմենի ճգնաժամի ու պատերազմին վերջ տալու ուղղությամբ»:

«ԻԻՀ-ն մշտապես հայտարարել է, որ Եմենի ճգնաժամի միակ լուծումը բացարձակապես քաղաքական է և կարող է իրականացվել քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորմամբ ու Եմենի հարցերին որոշ երկրների չմիջամտությամբ»,-հայտարարել է Զարիֆը:

Սաուդյան ռեժիմը 2015 թվականի մարտ ամսին Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով, պատերազմ սկսեց Եմենի դեմ և ցամաքային, օդային ու ծովային շրջափակում գործադրեց այդ երկրի դեմ:

 

Պիտակ