Իրանի առաջնորդի ներկայացուցիչը հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i76266-Իրանի_առաջնորդի_ներկայացուցիչը_հիվանդանոցում_այցելել_է_երկրաշարժից_տուժածներին
Ուրբաթ օրը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այցելել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցում բուժվող երկրաշարժից տուժածներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 11:38 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի ներկայացուցիչը հիվանդանոցում այցելել է  երկրաշարժից տուժածներին

Ուրբաթ օրը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այցելել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցում բուժվող երկրաշարժից տուժածներին:

Հոջջաթ օլ Էսլամ Սեյյեդ Ռեզա Թաղավին հեղափոխության մեծարգո առաջնորդի ողջույնը փոխանցելով, վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Երեքշաբթի օրը ևս մեծարգո առաջնորդի գրասենյակի կողմից մի պատվիրակություն այցելել է Քերմանշահ նահանգի երկրաշարժից վնասված տարածքներ, հետևելով փրկարարական աշխատանքների գործընթացին:

Ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը կիրակի գիշեր տեղական ժամանակով ժամը 21:05:35-ին ցնցեց Իրանի արևմտյան տարածքները, հատկապես Քերմանշահ և Քուրդիստան նահանգները: Զոհվել է 436 հոգի, 9388 ուրիշներ վիրավորվել են:

Դեպքի առաջին ժամերին սկսվել են փրկարարական աշխատանքները ՝ բանակի, հավաքազորային ու պահակազորային ուժերի մասնակցությամբ: