Նոյեմբեր 18, 2017 16:47 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը Թուրքիա է մեկնելու

ԻԻՀ ԱԳ նախարարը կիրակի՝ նոյեմբերի 19-ին Թուրքիա է մեկնելու իր թուրք և ռուս պաշտոնակիցների հետ սիրիական զարգացումները քննարկելու նպատակով:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝  Անտալիայում կայանալիք  մեկօրյա նիստում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը մտքերի փոխանակում են կատարելու Աստանայի բանակցությունների ընթացքի շուրջ:

Շաբաթ՝ նոյեմբերի 18-ին Թեհրանը հյուրընկալել է փորձագիտական մակարդակով Աստանայի բանակցությունների ընթացքը քննարկող Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ բանակցությունների հյուրերին:

Առ այսօր Աստանայում կայացել են բարձր մակարդակի բանակցությունների յոթ փուլեր ՝ Սիրիայի կառավարության , համապարփակ հրադադարն ընդունող զինյալ խմբերի ներկայացուցիչների, ինչպես նաև  որպես Սիրիայում խաղաղության երաշխավորող եռյակ երկրներ ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ: 

Բանակցությունների արդյունքը եղել է Սիրիայում լարվածության մեղմացումը:

 

Պիտակ