Ռոհանի. Սոչիի նիստի գլխավոր արդյունքը միջսիրական ազգային համաժողովի գումարումն է
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Սոչիի նիստի գլխավոր նպատակն ու արդյունքը միջսիրիական ազգային համաժողովի գումարումն է, որի միջոցով Սիրիայի կառավարության ընդդիմադիր կամ պաշտպան բոլոր ազգությունները, կրոնների ու դավանանքների հետևորդներն ու ակտիվիստները մոտ ապագայում Սոչիում կհանդիպեն ու մտքերի փոխանակում կկատարեն Սիրիայի ապագայի մասին»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Սոչիի նիստից հետո Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Միջսիրիական ազգային համաժողովի նպատակն է հող նախապատրաստել Սիրիայում նոր սահմանադրության մշակման համար, որից հետո այդ երկրում ազատ ու արդար ընտրություններ տեղի կունենան: Իսկ դա կարող է խաղաղության ու կայունության ուղերձ փոխանցել ողջ տարածաշրջանին»:
«Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան բոլորին կոչ են անում ջանք գործադրել՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման»,-հայտարարել է Ռոհանին: Նա ընդգծել է, որ Թեհրանը, Մոսկվան ու Անկարան կշարունակեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության շրջանակում համագործակցությունը:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Սոչիի նիստի գումարման նշանակության ասել է. «Այս նիստը գումարվեց այն ժամանակ, երբ Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի գլխավոր հենակետները ոչնչացված են և տարածաշրջանում ահաբեկչության դիմաց մեծ հաջողություն է արձանագրվել»:
«Աշխարհի համար ապացուցվեց, որ ահաբեկչությունը չի կարող նպատակների իրագործման ուղղությամբ երկրների համար միջոց ծառայել»,-հայտարարել է Ռոհանին: