Կարևորվել է հակաահաբեկչական պայքարում Իրան-ՌԴ համագործակցության ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/iran-i76729-Կարևորվել_է_հակաահաբեկչական_պայքարում_Իրան_ՌԴ_համագործակցության_ամրապնդումը
Իրանի խորհրդարանի նախագահը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում ամրապնդել Իրան-ՌԴ համագործակցությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 11:03 Asia/Tehran
  • Կարևորվել է հակաահաբեկչական պայքարում Իրան-ՌԴ համագործակցության ամրապնդումը

Իրանի խորհրդարանի նախագահը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում ամրապնդել Իրան-ՌԴ համագործակցությունները:

Չորեքշաբթի օրը, ասիական երկրների խորհրդարանների ֆորումի 10-րդ նստաշրջանին առնթեր, ՌԴ-ի խորհրդարանի փոխնախագահ Միխայիլ Եմելյանովի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ նշելով որ ահաբեկչությունը դեռ չի ավարտվել, Ալի լարիջանին ասել է.«Նոր ճգնաժամերի դեմ պայքարելու  համար անհրաժեշտ է զարգացնել Իրան-ՌԴ անվտանգության  ոլորտի համագործակցությունները»:

«Պառլամենտական հարաբերությունների զարգացման արդյունքում աճում են տնտեսական հարաբերությունները և Իրանը ձգտում է ՌԴ-ի հետ զարգացնել առևտրական հարաբերությունները ու այդ ոլորտում առաջարկներ է ներկայացրել ՌԴ  պետդումային»,-հավաստել է Լարիջանին:

ՌԴ-ի խորհրդարանի փոխնախագահն ասել է.«Մոսկվան վճռակամ է Թեհրանի հետ համագործակցությամբ Սիրիայում լիովին արմատախիլ անել ահաբեկչությունը»:

«Չնայած երկու երկրի առջև առկա արգելքներին, հատկապես միջուկային ոլորտում, փոխգործակցությունները  զարգանում են »,- հավելել է Եմելյանովը: