ԻԻՀ ԱԳ նախարարը քննադատել է Եգիպտոսի ահաբեկչական հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում մզկիթի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման, ասել է. «Ահաբեկչությունն անկարող է տարբերակել աստվածային ու մարդկային արժեքները»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրն իր Թուիթերյան էջում գրել է. «Կրկին անգամ վախկոտ ահաբեկչությունը հարված հասցրեց Եգիպտոսի սիրելի ժողովրդին և ապացուցեց, որ նրա համար վայրերը, նույնիսկ մզկիթներն ու պաշտամունքի վայրերը որևէ տարբերություն չունեն»:
«Ես դատապարտում եմ ահաբեկչական այս ստոր արարքը և բարձրյալն Աստծուց նահատակների համար հոգու խաղաղություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ հայցում»,-նշել է Զարիֆը:
Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ռումբի պայթյունի և հրաձգության հետևանքով զոհվեց առնվազն 235 մարդ և վիրավորվեցին 150 ուրիշներ:
Դեռևս որևէ խումբ իր վրա չի վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը: