ԻԻՀ նախագահը դատապարտել է Եգիպտոսի ահաբեկչական հարձակումը
Նոյեմբեր 25, 2017 16:00 Asia/Tehran
Թվիթերում՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եգիպտոսի Սինայի շրջանում ուրբաթօրյա աղոթողների վրա իրականացված հարձակումը: Նախագահ Ռոհանին Իրանի ժողովրդի անունից ցավակցել է Եգիպտոսի ժողովրդի և զոհերի հարազատներին:
Եգիպտոսի Հյուսիսային Սինայի նահանգում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած պայթյունի ու հրաձգության հետևանքով զոհվել է 235 հոգի, 150 ուրիշներ վիրավորվել են: Դեռևս ոչ մի խումբ իր վրա չի վերցրել ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին առանձին ուղերձներով դատապարտել էին այդ հարձակումները:
Պիտակ