Ալի Ֆադավի.«Իրանի իսլամական համակարգի հզորությունը կանխեց Սիրիայի կառավարության փլուզումը»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին ասել է.«Իրանի իսլամական համակարգի հզորությունն ու վեհությունը և Սիրիայում իսլամի քաջարի մարտիկների հզոր ներկայությունը կանխեցին այդ երկիր կառավարության փլուզումը»:
Կիրակի օրը Իրանի կենտրոնական Արաք քաղաքում կազմակերպված աշխարհազորային ուժերի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում,Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի Ֆադավին ասել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Միջին Արևելքում և Եվրոպայում ձգտում էին Սիրիայի կառավարության փլուզմանը, բայց իսլամի զինվորների հզոր ներկայությունը կանխեց այն»:
Ծովակալ Ֆադավին հստակեցրել է.«Իմպերիալիստները թաքֆիրական խմբերին աջակցում են տարածաշրջան ներթափանցել, սակայն Իսլամական համակարգի հզորությունը կանխել է նրանց այդ սադրանքները»:
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թիկունքում է թողել պաշտպանության և ռազմական ուժերի ուժեղացման երկու փուլերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է.«ԻԻՀ ուժն ու հզորությունը հասել է այն փուլին, որ թշնամիները ձգտում են կասեցնել այն»: