Ալի Ֆադավի.«Իրանի իսլամական համակարգի հզորությունը կանխեց Սիրիայի կառավարության փլուզումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i77013-Ալի_Ֆադավի._Իրանի_իսլամական_համակարգի_հզորությունը_կանխեց_Սիրիայի_կառավարության_փլուզումը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին ասել է.«Իրանի իսլամական համակարգի հզորությունն ու վեհությունը և Սիրիայում իսլամի քաջարի մարտիկների հզոր ներկայությունը կանխեցին այդ երկիր կառավարության փլուզումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 14:19 Asia/Tehran
  • Ալի Ֆադավի.«Իրանի իսլամական համակարգի հզորությունը կանխեց Սիրիայի կառավարության փլուզումը»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին ասել է.«Իրանի իսլամական համակարգի հզորությունն ու վեհությունը և Սիրիայում իսլամի քաջարի մարտիկների հզոր ներկայությունը կանխեցին այդ երկիր կառավարության փլուզումը»:

Կիրակի օրը Իրանի կենտրոնական Արաք քաղաքում կազմակերպված աշխարհազորային ուժերի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում,Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի Ֆադավին ասել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Միջին Արևելքում և Եվրոպայում ձգտում էին Սիրիայի կառավարության փլուզմանը, բայց իսլամի զինվորների հզոր ներկայությունը կանխեց այն»:

Ծովակալ  Ֆադավին հստակեցրել է.«Իմպերիալիստները թաքֆիրական խմբերին աջակցում են տարածաշրջան ներթափանցել, սակայն  Իսլամական համակարգի հզորությունը կանխել է նրանց այդ սադրանքները»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  թիկունքում է թողել պաշտպանության և ռազմական ուժերի ուժեղացման երկու փուլերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը  հայտարարել է.«ԻԻՀ ուժն ու հզորությունը հասել է այն փուլին, որ թշնամիները ձգտում են  կասեցնել այն»: