Սոչիում է Իրանի նախագահի առաջին տեղակալը
https://parstoday.ir/hy/news/iran-i77375-Սոչիում_է_Իրանի_նախագահի_առաջին_տեղակալը
Հինգշաբթի օրը, Շանհայի համգործակցության անդամ երկրների նախարարների նիստին մասնակցելու նպատակով, Սոչի է մեկնել Իրանի նախագահի առաջին տեղակալը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 13:12 Asia/Tehran
  • Սոչիում է Իրանի նախագահի առաջին տեղակալը

Հինգշաբթի օրը, Շանհայի համգործակցության անդամ երկրների նախարարների նիստին մասնակցելու նպատակով, Սոչի է մեկնել Իրանի նախագահի առաջին տեղակալը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, այդ նստաշրջանում «Տարածաշրջանային գործակցությունների զարգացման ուղղությամբ Շանհայի տարողությունների լավագույնս օգտագործում» թեմայով ելույթ է ունենալու Էսհաղ Ջահանգիրին և խոսելու է հատկապես ՀԳՀԾ-ին հաջորդող շրջանում, տարբեր այդ թվում տնտեսական և գիտական ոլորտներում Իրանի տարողությունների մասին:

Նստաշրջանին, որ անցկացվելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ, Շանհայի համագործակցության կազմակերպության ադամ երկրների նախարարներից բացի, ներկա են նաև միջազգային կազմակերպությունների ու դիտորդ երկրների ներկայացուցիչները:

Որպես Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ անդամ, Իրանը բանակցություններ է վարում կազմակերպությանը մշտական անդամակցության համար: