Ղասեմի .«ԱՄՆ-ի քաղաքականությունը ՝ տարածաշրջանում անապահովության ու սպառնալիքի աղբյուրն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i77397-Ղասեմի_._ԱՄՆ_ի_քաղաքականությունը_տարածաշրջանում_անապահովության_ու_սպառնալիքի_աղբյուրն_է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Տարածաշրջանում և աշխարհում ԱՄՆ կառավարության քաղաքականությունը հանգեցրել է սպառնալիքի, անապահովության, ահաբեկչության ու տարբեր խնդիրների տարածմանը»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 13:47 Asia/Tehran
  • Ղասեմի .«ԱՄՆ-ի քաղաքականությունը ՝ տարածաշրջանում անապահովության ու սպառնալիքի աղբյուրն է»

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Տարածաշրջանում և աշխարհում ԱՄՆ կառավարության քաղաքականությունը հանգեցրել է սպառնալիքի, անապահովության, ահաբեկչության ու տարբեր խնդիրների տարածմանը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությանը տված հարցազրույցում, խոսելով Հյուսիսային Կորեայի նման ատոմային սպառնալիքի ձևավորումը կանխելու նպատակով Իրանի միջուկային սպառնալիքի դեմ պայքարի անհրաժեշտության կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունների մասին, Բահրամ Ղասեմին այդ մեղադրանքը որակել է ամոթալի սուտ և Վաշինգտոնի հակաիրանական ու թշնամական քաղաքականությունը շարունակելու պատճառաբանություն:

Հերքռլով տարածաշրջանի համար ԻԻՀ-ի սպառնալիքը լինելու մասին ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությունը, Ղասեմին ասել է.«Իրանի միջուկային քաղաքականությունն ամբողջովին թափանիցկ է և ուղղված է խաղաղասիրական ոչ-ռազմական ոլորտում այդ գիտության առավելությունների օգտագործմանը: Դա բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից»:

«Միջուկային բանակցություններին ներկա եվրոպական երկրները քաջ գիտեն, որ Իրանը թափանցիկ եղանակով  է շարունակում   իր քաղաքականությունը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: