Ջահանգիրի. Ահաբեկչության դեմ Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն աշխարհում հաջող ձևաչափ է համարվում
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նկատելով, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում վերաճ են արձանագրում, ընդգծեց. «Ահաբեկչության դեմ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունն աշխարհում հաջող ձևաչափ է համարվում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ջահանգիրին հինգշաբթի երեկոյան Ռուսաստանի Սոչիում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ռուսաստանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների վերջին հանդիպմանը և հույս հայտնեց, որ այդ նիստի արդյունքներն օգտակար կլինեն Սիրիայի ու տարածաշրջանի երկրների ժողովուրդների համար:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նկատելով, որ վերջին չորս տարիներում Իրանի ու Ռուսաստանի նախագահները 12 անգամ հանդիպել են, ընդգծեց տարբեր, այդ թվում նավթի ու գազի բնագավառներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
«Թեհրանը ողջունում է Իրանում ռուսական նավթային ընկերությունների ներկայությունն ու ներդրումը»,-հավելեց Ջահանգիրին:
Դմիտրի Մեդվեդևն այս հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը տեղեկացրեց Իրանում ներդրում կատարելու համար ռուսական նավթային մեծ ընկերությունների ցանկության մասին:
Մեդվեդևը նշեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության ճամբին Ռուսաստանի կողմից որևէ արգելք գոյություն չունի: Նա ասաց. «Մոսկվան ձգտում է հող նախապատրաստել Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության համար»:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների նստաշրջանին մասնակցելու նպատակով հինգշաբթի կեսօրին ժամանեց Սոչի: