Ջահանգիրի. Ահաբեկչության դեմ Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն աշխարհում հաջող ձևաչափ է համարվում
https://parstoday.ir/hy/news/iran-i77421-Ջահանգիրի._Ահաբեկչության_դեմ_Իրանի_ու_Ռուսաստանի_համագործակցությունն_աշխարհում_հաջող_ձևաչափ_է_համարվում
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նկատելով, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում վերաճ են արձանագրում, ընդգծեց. «Ահաբեկչության դեմ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունն աշխարհում հաջող ձևաչափ է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 04:18 Asia/Tehran
  • Ջահանգիրի. Ահաբեկչության դեմ Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն աշխարհում հաջող ձևաչափ է համարվում

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նկատելով, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում վերաճ են արձանագրում, ընդգծեց. «Ահաբեկչության դեմ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունն աշխարհում հաջող ձևաչափ է համարվում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ջահանգիրին հինգշաբթի երեկոյան Ռուսաստանի Սոչիում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ռուսաստանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների վերջին հանդիպմանը և հույս հայտնեց, որ այդ նիստի արդյունքներն օգտակար կլինեն Սիրիայի ու տարածաշրջանի երկրների ժողովուրդների համար:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նկատելով, որ վերջին չորս տարիներում Իրանի ու Ռուսաստանի նախագահները 12 անգամ հանդիպել են, ընդգծեց տարբեր, այդ թվում նավթի ու գազի բնագավառներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

«Թեհրանը ողջունում է Իրանում ռուսական նավթային ընկերությունների ներկայությունն ու ներդրումը»,-հավելեց Ջահանգիրին:

Դմիտրի Մեդվեդևն այս հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը տեղեկացրեց Իրանում ներդրում կատարելու համար ռուսական նավթային մեծ ընկերությունների ցանկության մասին:

Մեդվեդևը  նշեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության ճամբին Ռուսաստանի կողմից որևէ արգելք գոյություն չունի: Նա ասաց. «Մոսկվան ձգտում է հող նախապատրաստել Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության համար»:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների նստաշրջանին մասնակցելու նպատակով հինգշաբթի կեսօրին ժամանեց Սոչի: