Ջահանգիրի.«Իրանը պատրաստ է համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i77459-Ջահանգիրի._Իրանը_պատրաստ_է_համագործակցել_Շանհայի_համագործակցության_կազմակերպության_հետ
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է. «Տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով կառույցների միջև համագործակցությունը բոլոր երկրների, ժողովուրդների և խաղաղության, անվտանգության ու բարեկեցության ձգտող կառավարությունների օգտին է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 17:39 Asia/Tehran
  • Ջահանգիրի.«Իրանը պատրաստ է համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ»

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է. «Տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով կառույցների միջև համագործակցությունը բոլոր երկրների, ժողովուրդների և խաղաղության, անվտանգության ու բարեկեցության ձգտող կառավարությունների օգտին է»:

Ուրբաթ օրը, Սոչիում Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների 16-րդ համագումարում, Էսհաղ Ջահանգիրին Իրանի պատրաստակամությունն է հայտնել կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելով, ավելի մեծ դերակատարություն ունենալ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության, կայունության ու խաղաղության ամրապնդման գործընթացում:

Նելով, որ Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամներին, Ջահանգիրին հավաստիացրել է, որ Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը և չնայած ԱՄՆ-ի կառավարության որոշ խափանարարություններին, անարդար շրջափակումների չեղարկումը, նոր առիթներ են ընձեռել Իրանի տարածաշրջանային գործընկերներին, հատկապես Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Իրանը հայրենիքի, խաղաղության, կայունության, զարգացման, մշակույթների, ազգերի ու ցեղերի միջև երկխոսության պաշտպան բնութագրելով, Ջահանգիրին ասել է.«Ծայրահեղականությունից ու բռնությունից զերծ աշխարհ կերտելու համար Իրանը պատրաստ է ամրապնդել Շանհայի համագործակցության կազմակերպության դիրքը»: