Դեկտեմբեր 08, 2017 07:40 Asia/Tehran
  • Զարիֆն ընդգծել է տարածաշրջանի հարցերը կարգավորելու ԵՄ-ի կարողությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը գերմանական հետազոտական կենտրոնի հետ զրույցում Միջին Արևելքում Եվրոպայի դերակատարության մասին ասել է, որ ԵՄ-ն չպիտի անտեսի տարածաշրջանի հարցերի կարգավորման հարցում իր կարողությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Քրուբերի հիմնադրամ» գերմանական հետազոտական կենտրոնի հետ զրույցի ժամանակ ասել է. «ԵՄ-ն Միջին Արևելքի հետ կապված տարբեր հարցերում, այդ թվում ՀԳՀԾ-ի դեպքում ապացուցեց, որ տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերում կարող է որոշիչ դերակատարություն ունենալ»:

ԻԻՀ ԱԳ նախարարը Միջին Արևելքում Գերմանիայի ու ԵՄ-ի առավել գործակցության ու նաև տարածաշրջանի իրականություններում փոփոխություն առաջացնելու ԵՄ-ի պոտենցիալների սահմանափակության մասին ասել է. «Հավատացած ենք, որ Եվրոպան Միջին Արևելքում ու Պարսից ծոցում կայունության հաստատման հարցում կարող է վստահելի գործընկեր լինել»:

Անդրադառնալով պատերազմից հետո Սիրիայում Գերմանիայի ու ԵՄ-ի դերակատարությանե, Զարիֆն ասել է. «ԵՄ-ն կարող է Սիրիայի վերակառուցման հարցում դերակատար լինել և վերակառուցել այդ երկրում ահաբեկչական խմբերի հարձակումներից ավերված բաժինները»:

1959 թվականին հիմնադրված «Քրուբերի հիմնադրամ» գերմանական հետազոտական կենտրոնն ուսումնասիրություններ է կատարում էթնիկական փոփոխությունների, նորարարության ու միջազգային համախոհության հետ կապված մարտահրավերների վերաբերյալ:

 

Պիտակ