Բորիս Ջոնսոնը ժամանել է Թեհրան
Դեկտեմբեր 09, 2017 12:03 Asia/Tehran
Իրանի պետական պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 9-ին ժամանել է Թեհրան:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի Թեհրան կատարած այցի ժամանակ կքննարկվեն տնտեսական և առևտրական ոլորտներում երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Թեհրան կատարած երկօրյա այցի ընթացքում հանդիպելու և բանակցելու է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի, ազգային անվտանգության խորհդրի քարտուղար Ալի Շամխանիի, Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Պիտակ