Իրանի ծովուժի նախաձեռնություններն ապրանքի համաշխարհային առևտրի երաշխավորման ուղղությամբ ազդեցիկ քայլ
Ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է. «ԻԻՀ ծովուժն արհեստավարժ նախաձեռնություններով համաշխարհային առևտրի ու տնտեսության երաշխավորման ուղղությամբ ազդեցիկ քայլեր է վերցրել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին հավելել է. «Ծովուժը հավաքական անվտանգության ապահովման, միջազգային հանրության հետ համագործակցության և ծովահենության չարաբաստիկ երևույթի դեմ անկախ պայքար մղելու նպատակով արհեստավարժ նախաձեռնությունների դիմելով, ծովի միջոցով իրականացվող ապրանքի համաշխարհային առևտրի ու տնտեսության երաշխավորման ուղղությամբ ազդեցիկ քայլեր է վերցրել»:
Ծովակալ Հոսեյն Խանզադին կիրակի երեկոյան Իրանում հավատարմագրված արտասահմանյան երկրների զինվորական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ վերահսկվող ծովային տարածքներում անվտանգության հաստատման և բարեկամ ու հարևան երկրների հետ համագործակցության ուղղությամբ ԻԻՀ կարողությունն ապացուցված է: «Իրանի ծովուժը խաղաղության ու բարեկամության նավախմբեր ու բարձրաստիճան պատվիրակություններ գործուղելով աշխարհի տարբեր կողմեր, այլ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հող է նախապատրաստել». ասել է նա:
Հարևան ու դաշնակից երկրների հետ ԻԻՀ ԶՈՒ կառուցողական գործակցության շրջանակում ԻԻՀ բանակի ծովուժի կողմից ավանդաբար ամեն տարի կազմակերպվող Իրանում հավատարմագրված արտասահմանյան երկրների զինվորական կցորդների հետ հանդիպումը կիրակի երեկոյան տեղի ունեցավ Թեհրանում:
Հանդիպմանը մասնակցեցին Իրանում հավատարմագրված ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ասիայի 25 տարբեր երկրների, այդ թվում ՀՀ-ի զինվորական կցորդները: