Խոշռու. ՀԳՀԾ-ի հարցով ԱԽ-ի նիստն ապացուցեց ԱՄՆ-ի մեկուսացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i79147-Խոշռու._ՀԳՀԾ_ի_հարցով_ԱԽ_ի_նիստն_ապացուցեց_ԱՄՆ_ի_մեկուսացումը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը թիվ 2231 բանաձևի շուրջ ԱԽ-ի նիստը ՀԳՀԾ-ի հանդեպ միջազգային հանրության հզոր հովանավորության ցուցադրումն է համարել և ասել. «Այս նիստն ապացուցեց, որ ԱՄՆ-ն մեկուսացված է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 04:12 Asia/Tehran
  • Խոշռու. ՀԳՀԾ-ի հարցով ԱԽ-ի նիստն ապացուցեց ԱՄՆ-ի մեկուսացումը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը թիվ 2231 բանաձևի շուրջ ԱԽ-ի նիստը ՀԳՀԾ-ի հանդեպ միջազգային հանրության հզոր հովանավորության ցուցադրումն է համարել և ասել. «Այս նիստն ապացուցեց, որ ԱՄՆ-ն մեկուսացված է»:

ԱԽ-ն երեքշաբթի գիշեր նիստ գումարելով քննարկեց ՀԳՀԾ-ի մասին թիվ 2231 բանաձևի գործադրման հերթական զեկույցը:

Այս նիստում բացառությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի, բոլոր մասնակիցներն, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելթմանն ու ԵՄ-ի ներկայացուցիչ Ջոան Ադամսոնը պաշտպանեցին ՀԳՀԾ-ն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ղոլամալի Խոշռուն երեքշաբթի գիշեր այս նիստից հետո ընդգծեց. «Հակառակ ԱՄՆ-ին, Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և այս հավատարմությունը հայտարարված է ԱԷՄԳ-ի իրարահաջորդ 9 և ԱԽ-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 4 զեկույցներում»:

«ԱՄՆ ներկայացուցիչն առանց անդրադառնալու տարածաշրջանում իր պատկան պետության ապակայունացնող ռազմական գործունեությանն ու միլիարդավոր դոլարների արդիական սպառազինության վաճառքին, որի մի մասը հայտնվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մոտ, Իրանին շինծու մեղադրանքներ հասցեագրեց»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատասխանելով Նիքի Հեյլիին, ով ԱԽ-ի նիստում Իրանին մեղադրել էր եմենցիներին զինելու մեջ:

Այս նիստում Ջեֆրի Ֆելթմանը նույնպես մերժել է Նիքի Հեյլիի հայտարարությունները: