Վելայաթի.«Իրանն աջակցում է Պաղեստինի ինթիֆադային»
https://parstoday.ir/hy/news/iran-i79279-Վելայաթի._Իրանն_աջակցում_է_Պաղեստինի_ինթիֆադային
Միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդատուն ասել է.«ԱՄՆ նախագահի կողմից Ղոդսի մասին որոշման դեմ բողոքի ցույցերում ԻԻՀ-ն իր ամբողջ հզորությամբ աջակցելու է պաղեստիցի մարտիկներին, ինթիֆադային ու ժողովրդին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 11:27 Asia/Tehran
  • Վելայաթի.«Իրանն աջակցում է Պաղեստինի ինթիֆադային»

Միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդատուն ասել է.«ԱՄՆ նախագահի կողմից Ղոդսի մասին որոշման դեմ բողոքի ցույցերում ԻԻՀ-ն իր ամբողջ հզորությամբ աջակցելու է պաղեստիցի մարտիկներին, ինթիֆադային ու ժողովրդին»:

Ալ-Ալամ հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Ալի Աքբար Վելայաթին կարևորել է Պաղեստինի ինթիֆադայի հովանավորության անհրաժեշտությունը, հավելելով.«Թրամփի քայլը սատանայական մեծ քայլ է, որը Սիոնիստական ռեժիմը մեկնաբանել է որպես «Բալֆուր 2»:

Վեայաթին հավելել է.«Մի շարք իսլամական երկրներ բացահայտ ու գաղտնի հարաբերություններ ունեն սիոնիստական ռոժիմի հետ և մտահոգված չեն Պաղեստինի ու Ղոդսի հարցով: Ինթիֆադայի ճանապարհով պաղեստինցիներն անում են հիմնական գործը»

«Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից կազմված դիմադրության ճակատը և Պաղեստինի դիմադրության խմբերը, այդ  թվում՝ ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադ շարժումը, կանգնած են սիոնիստների ու սիոնիզմի տարածման դեմ և վերջնական հաղթանակը մուսուլմաններինն է լինելու»,-հավաստել է Վելայաթին: