Իրանը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i79409-Իրանը_կարևորել_է_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_գործում_ՄԱԿ_ի_դերակատարությունը
Արաբա-աֆրիկյան գծով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 13:45 Asia/Tehran
  • Իրանը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը

Արաբա-աֆրիկյան գծով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը:

Ուրբաթ օրը Աստանայում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ հանդիպմանը, Հոսեյն Ջաբերի Անսարին լուսաբանել է մասնավորապես հումանիտար հարցերում Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրանի քայլերը:

Դի Միստուրան զեկուցել է Ժնևում Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների բանակցությունների 8-րդ փուլի արդյունքների և «Սիրիական-սիրիական» ձևաչափով բանակցությունների շարունակման համար ՄԱԿ-ի ծրագրերի մասին: