Իրան.«ԱՄՆ-ը ոչնչացնում է ՀԳՀԾ-ի դրական հետևանքները»
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խափանարարություններն ու ոչ հանձնառու կեցվածքը վկայում են այն մասին, որ այդ երկիրը չի հաջողել կատարելապես ոչնչացնել ՀԳՀԾ-ի համաձայնությունը և հենց այդ պատճառով ձեռնամուխ է եղել ոչնչացնել Իրանի համար այդ համաձայնության դրական հետևանքները:
Հինգշաբթի օրը, «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ին տված հարցազրույցում, Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանը համապատասխան որոշումներ է կայացնելու, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող քայլերը»:
Նշելով, որ հավանաբար ԱՄՆ-ի նախագահը հունվարի 14-ի իր զեկույցում հայտարարեելու է, որ Իրանը չի հարգում ՀԳՀԾ-ն, Ղասեմին հավաստիացրել է, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի առաջին խախտողը չի լինելու, սակայն այդ համաձայնությունը խախտվելու դեպքում, կատարելու է նախկինում ընդունած որոշումները:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու ԱՄՆ-ի կեցվածքը վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ն կարող է շարունակվել և բոլորը կարող են դրանից օգուտ քաղել, պայմանով, որ բոլոր կողմերը լավագույնս կատարեն իրենց հանձնարարությունները:
Իրանի և Վեցնյակի խմբի միջև կայացած համաձայնությունը գործադրվում է 2016թ. հունվարից, սակայն ԱՄՆ-ը թերանում է այդ ուղղությամբ իր պարտավորություններում: