ԻԻՀ ԱԳ նախարարությունը մերժեց Կանադայի միջամտողական հաղորդագրությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասաց, որ Իրանի ներքին գործերի կապակցությամբ Կանադայի կառավարության միջամտողական դիրքորոշումները ոտնահարում են այդ երկրի իրավական ու միջազգային պարտավորություններն ու որևէ օրինական արժեք չեն ներկայացնում:
Բահրամ Ղասեմին մերժելով Իրանի ներքին գործերին միջամտող Կանադայի ԱԳ նախարարության հաղորդագրությունն, ընդգծել է. «Կանադայի կառավարության դիրքորոշումը չի համապատասխանում ԻԻՀ-ի հետ համագործակցության ու երկխոսության վերաբերյալ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հայտարարություններին և դժբախտաբար Կանադայի կառավարության այդ ոճը համարվում է Իրանի ժողովրդի դեմ Կանադայի նախկին կառավարությունների սխալ, անտրամաբանական ու անգործունյա ոճը»:
Կանադայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ ողջունել է Իրանում ժողովրդի բողոքի հանրահավաքները: