Իրանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Սիրիայի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i80755-Իրանի_խորհրդարանական_պատվիրակության_հանդիպումը_Սիրիայի_վարչապետի_հետ
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Դամասկոսում հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի վարչապետի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2018 15:43 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Սիրիայի վարչապետի հետ

Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Դամասկոսում հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի վարչապետի հետ:

Կիրակի օրը, Սիրիայի վարչապետ Ահմեդ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ահմեդ Սալեքն ասել է.«Ութամյա պատերազմից հետո, հիմնաշենային կառույցների վերանորոգման ԻԻՀ փորձերի փոխանակումը կարող է նպաստել Սիրիայի տնտեսության զարգացմանը»:

Կարևորելով Թեհրան-Դամասկոս հարաբերությունների ընդլայնումը, Սալեքը նշել է, որ Իրան-Սիրիա եղբայրական հարաբերությունները կարող են երաշխավորել քաղաքատնտեսական, մշակութային և հատկապես խորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը:

Քննադատելով տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քաղքականությունները, Սալեքը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանում սրել լարվածությունը և զարգացնել Սիոնիստական ռեժիմին, հետևաբար իսլամական երկրները միասնականությամբ պետք է դիմակայեն այդ քաղաքականությանը:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով թաքֆիրական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի ժողովրդի ու կառավարության նկատմամբ Իրանի ցուցաբերած հովանավորությանը,  Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսն ասել է.«Հարկավոր է ընդլայնել Իրան-Սիրիա առևտրատնտեսական հարաբերությունները»: