Իրանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Սիրիայի վարչապետի հետ
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Դամասկոսում հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի վարչապետի հետ:
Կիրակի օրը, Սիրիայի վարչապետ Ահմեդ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ահմեդ Սալեքն ասել է.«Ութամյա պատերազմից հետո, հիմնաշենային կառույցների վերանորոգման ԻԻՀ փորձերի փոխանակումը կարող է նպաստել Սիրիայի տնտեսության զարգացմանը»:
Կարևորելով Թեհրան-Դամասկոս հարաբերությունների ընդլայնումը, Սալեքը նշել է, որ Իրան-Սիրիա եղբայրական հարաբերությունները կարող են երաշխավորել քաղաքատնտեսական, մշակութային և հատկապես խորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը:
Քննադատելով տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քաղքականությունները, Սալեքը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանում սրել լարվածությունը և զարգացնել Սիոնիստական ռեժիմին, հետևաբար իսլամական երկրները միասնականությամբ պետք է դիմակայեն այդ քաղաքականությանը:
Հանդիպման ժամանակ, անդրադառնալով թաքֆիրական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի ժողովրդի ու կառավարության նկատմամբ Իրանի ցուցաբերած հովանավորությանը, Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսն ասել է.«Հարկավոր է ընդլայնել Իրան-Սիրիա առևտրատնտեսական հարաբերությունները»: