Իրանցի ծաղրանկարիչը հաջողություն արձանագրեց Լեհաստանի կերպարվեստի փառատոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i80897-Իրանցի_ծաղրանկարիչը_հաջողություն_արձանագրեց_Լեհաստանի_կերպարվեստի_փառատոնում
Իրանցի ծաղրանկարիչը շահեց Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնի ծաղրանկարի բաժնի առաջին մրցանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 13:24 Asia/Tehran
  • Իրանցի ծաղրանկարիչը հաջողություն արձանագրեց Լեհաստանի կերպարվեստի փառատոնում

Իրանցի ծաղրանկարիչը շահեց Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնի ծաղրանկարի բաժնի առաջին մրցանակը:

Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնը 102 երկրների 700 արվեստագետների մասնակցությամբ կայացավ Վարշավայում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնում իրանցի ծաղրանկարիչ Ամին Դոլաթխահի ստեղծագործությունը շահեց ծաղրանկարի բաժնի առաջին մրցանակն ու փառատոնի հատուկ մեդալը:

Իրանցի երիտասարդ ծաղրանկարիչը մինչ այս շահել է Շվեյցարիայի ծաղրանկարի միջազգային փառատոնի և Կանադայի ծաղրանկարի միջազգային փառատոնի առաջին, Եգիպտոսի կերպարվեստի միջազգային փառատոնի ծաղրանկարի բաժնի երկրորդ, և Ֆրանսիայի ծաղրանկարի միջազգային փառատոնի երրորդ մրցանակները: