Վելայաթի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում , Իրանի ձեռքը բաց է»
https://parstoday.ir/hy/news/iran-i80901-Վելայաթի._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալու_դեպքում_Իրանի_ձեռքը_բաց_է
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, Իրանի իսլամական հանրապետության ձեռքը բաց է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 14:02 Asia/Tehran
  • Վելայաթի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում , Իրանի ձեռքը բաց է»

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, Իրանի իսլամական հանրապետության ձեռքը բաց է»:

Խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցին Իրանի իսլամական հանրապետության հակազդեցության մասին, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Շահը չպետք է լինի միակողմանի  և  միայն Իրանը հավատարիմ լինի իր հանձնառություններին»:

Վելայաթին հստակեցրել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով և Իրանի իսլամական խորհրդարանի օրենքով նախատեսվել է, թե Իրանը ինչպիսի հակազդեցություն է ցուցաբերելու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում»:

Նա ասել է.«ԱՄՆ-ն ձգտում էր Իրաքի մասնատմանը, բայց Իրաքի ժողովուրդը դեմ էր ԱՄՆ-ի այդ քայլին:  Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը որոշեց ապագայում իրականացնել իր նպատակերը, մինչդեռ Իրաքի ժողովրդի ու կառավարության ասպարեզում մշտապես ներկա լինելու շնորհիվ, դա ապագայում էլ չի իրականանա»:

Նշելով, որ ԱՄՆ-ն փորձում է Սիրիայում ու Իրաքում պառակտման քաղաքականություն վարել, Վելայաթին հավելել է.«ԱՄՆ-ն չէր ցանկանում, որպեսզի Սիրիայի ու Իրաքի միջև սահմանային կապ հաստատվի, բայց երկու երկրներն Իրանի աջակցությամբ պարտության մատնեցին ԻԼԻՊ-ին»: