Վելայաթի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում , Իրանի ձեռքը բաց է»
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, Իրանի իսլամական հանրապետության ձեռքը բաց է»:
Խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցին Իրանի իսլամական հանրապետության հակազդեցության մասին, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Շահը չպետք է լինի միակողմանի և միայն Իրանը հավատարիմ լինի իր հանձնառություններին»:
Վելայաթին հստակեցրել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով և Իրանի իսլամական խորհրդարանի օրենքով նախատեսվել է, թե Իրանը ինչպիսի հակազդեցություն է ցուցաբերելու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում»:
Նա ասել է.«ԱՄՆ-ն ձգտում էր Իրաքի մասնատմանը, բայց Իրաքի ժողովուրդը դեմ էր ԱՄՆ-ի այդ քայլին: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը որոշեց ապագայում իրականացնել իր նպատակերը, մինչդեռ Իրաքի ժողովրդի ու կառավարության ասպարեզում մշտապես ներկա լինելու շնորհիվ, դա ապագայում էլ չի իրականանա»:
Նշելով, որ ԱՄՆ-ն փորձում է Սիրիայում ու Իրաքում պառակտման քաղաքականություն վարել, Վելայաթին հավելել է.«ԱՄՆ-ն չէր ցանկանում, որպեսզի Սիրիայի ու Իրաքի միջև սահմանային կապ հաստատվի, բայց երկու երկրներն Իրանի աջակցությամբ պարտության մատնեցին ԻԼԻՊ-ին»: