Թեհրանում իսլամական միջխորհրդարանական նիստում կարևորվել է ահաբեկչության դեմ պայքարը
Թեհրանում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանական գործադիր հանձնաժողովների նիստում բանաձևեր են ընդունվել ահաբեկչության դեմ պայքարի և կանանց ու երեխաներին հովանավորելու առանցքայնությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են Սիոնիստական ռեժիմին դիմակայելու խորհրդարանների դերակատարությունը, Պաղեստինի իրավիճակը, իսլամաֆոբիայի դեմ պայքարը,իսլամական երկրների ,մասնավորապես Մյանմայի մուսուլմանների վիճակը և տարաձայնությունների կարգավորումը: Այս կապակցությամբ ընդունվել են համապատասխան բանաձևեր:
Մարդու իրավունքների, կանանց ու ընտանիքների հարցերով հատուկ հանձնաժողովի նիստում 9 բանաձև ընդունվեց իսլամական մարդու իրավունքների իրավիճակի բարելավման , կանանց հարգելու և մեծարելու ,իսլամական երկրներում նրանց անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: Նիստում դատապարտվել է աֆրիկյան երկրների ժողովուրդների դեմ ուղղված ԱՄՆ նախագահի անարգանքը:
Իսլամական համագործակցության անդամ երկրների միջխորհրդարանական գործադիր հանձնաժողովների մասնագիտական նիստերը կշարունակվեն մինչև 2018 թվականի հունվարի 15-ը՝ 41 իսլամական երկրների փորձագետների մասնակցությամբ: