Իրանը ԵՄ-ին կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել ՀԳՀԾ-ի իրագործմանը
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը ԵՄ-ին կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը:
Ալլաեդդին Բորուջերդին չորեքշաբթի օրը Բրյուսելում Իրան-Եվրոպա 7-րդ խորհրդարանական համատեղ նիստի ընթացքում ողջունել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը: Նա ասել է.«Միջուկային համաձայնությունը և շրջափակումների վերացումը նպաստավոր հող են պատրաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար, բայց եվրոպական երկրների հակազդեցությունը չի կարողացել իրականացնել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի ժողովրդի սպասելիքները»:
Քննադատելով եվրոպական բանկերի ու ընկերությունների նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ նախագահի թշնամական դիրքորոշումը, Բորուջերդին Վաշինգտոնի միակողմանի քայլը վիրավորանք է համարել միջազգային հանրության կոլեկտիվ որոշումների նկատմամբ:
Եվրախորհրդարանի` Իրանի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Յանուշ Լևանդովսկին իր հերթին անդրադառնալով ՀԳՀԾ-ի նկատմամբ Իսլամական հանրապետության հավատարմությանը , քննադատել է ԱՄՆ-ի նախագահի վարած միակողմանի քաղաքականությունները:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ցանկություն են հայտնել շարունակել ուղղակի բանակցությունները ՀԳՀԾ-ի իրագործման շրջանակում ընդհանրություններին կառչելով դիրքորոշումները մոտեցնելու համար: