Զարիֆ. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻԼԻՊ-ին զենք են մատակարարում
https://parstoday.ir/hy/news/iran-i82385-Զարիֆ._ԱՄՆ_ը_և_Սաուդյան_Արաբիան_ԻԼԻՊ_ին_զենք_են_մատակարարում
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻԼԻՊ ահաբեկչական խմբին զենք են մատակարարում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 25, 2018 14:14 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻԼԻՊ-ին զենք են մատակարարում

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻԼԻՊ ահաբեկչական խմբին զենք են մատակարարում:

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Tweets- ի  էջում հայտարարել է, որ անկախ նրանից, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դաշնակիցները փորձեն  զրպարտությամբ ու  կեղծ քարոզչությամբ այնպես ձևացնել թե դերակատար են եղել ԻԼԻՊ-ի պարտության գործում, սակայն նրանք չեն կարող խեղաթյուրել առկա իրականությունները:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ և աջակցել է Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին, սակայն ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան շարունակում են զենք մատակարարել ԻԼԻՊ-ին:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջաբիրը, Շվեյցարիայի Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Իրանը խթանում է Միջին Արևելքում աղանդավորականությունը: Իրանը բազմիցս մերժել է նման պնդումները: