Բորուջերդի. ԱՄՆ-ն փորձում է մասնատել տարածաշրջանի երկրները
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախահագ Ալաեդդին Բորուջերդին ասել է. «ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ահաբեկիչներին եւ փորձում է մասնատել տարածաշրջանը»:
Կիրակի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Ալաեդդին Բորուջերդիին, անդրադառնալով ԱՄՆ-ի նոր սցենարին Սիրիան մասնատելու կապակցությամբ, ավելացրել է, որ ԻԻՀ-ը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, քանի որ վերջին տարիներին ևս աջակցել է Սիրիայի ժողովրդին:
Վաշինգտոնյան խմբի (Ամերիկա, Բրիտանիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Հորդանան) բացահայտումը ցույց է տալիս, որ նրանք փորձում են թուլացնել Սիրիայի նախագահի լիազորությունները և կենտրոնական իշխանությունների ուժը և Սիրիայի ղեկավարությունը հանձնել ՄԱԿ-ի մանդատին:
Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրինի տարածքի վրա իրականացրած հարձակման մասին նա նշել է, որ Թուրքիան պատասխանում է ԱՄՆ-ի քայլերին, քանի որ ԱՄՆ-ը փորձում են ԻԼԻՊ-ի պատրությունից հետո Սիրիայում կազմավորել քրդական 30 հազարանոց բանակ այդ երկիրը մասնատելու նպատակով:
Սիրիայի Հալեպ նահանգի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» անվանումով թուրքական բանակի ռազմական գործողությունը սկսվել է 2018 թվականի հունվարի 20-ին եւ շարունակվում է: