Իրանի հատուկ ծրագիրը, եթե ամերիկացիները հեռանան ՀԳՀԾ-ից
https://parstoday.ir/hy/news/iran-i83013-Իրանի_հատուկ_ծրագիրը_եթե_ամերիկացիները_հեռանան_ՀԳՀԾ_ից
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Իրանը կոնկրետ ծրագիր կմշակի, եթե ամերիկացիները փորձեն դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 01, 2018 13:08 Asia/Tehran
  • Իրանի հատուկ ծրագիրը, եթե ամերիկացիները հեռանան ՀԳՀԾ-ից

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Իրանը կոնկրետ ծրագիր կմշակի, եթե ամերիկացիները փորձեն դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը , արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է. «ՀԳՀԾ-ը միջազգային համաձայնագիր է, որ բոլոր երկրները հանձնառու են իրագործել»:

ԱՄՆ նախագահը հունվարի 30-ին կոնգրեսում ունեցած իր ամենամյա առաջին ելույթում, կրկին հայատարարեց, որ ՀԳՀԾ-ը վատ գործարք է եղել ԱՄՆ-ի համար և  կոնգրեսին կոչ արեց անդրադառնալ Իրանի միջուկային գործարքի հիմնարար թերություններին»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը, նշեց,  որ ԱՄՆ կոնգրեսը չի կարող փոփոխել ՀԳՀԾ-ն:  «Եթե ԱՄՆ-ն չի հարգում միջազգային պայմանագրերը, ապա պետք է հաշվետու լինի միջազգային հանրությանը». ասել է նա:

Թաղավի Հոսեյնին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի գործընթացի պատշաճ իրականացումը խոչընդոտելը կարող է ազդել համաձայնագրի աշխատանքային գործընթացի վրա, հետևաբար ԱՄՆ կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր տեսակետներն արտահայտելուն: