Թեհրանում կայացել է Էրաղչի-Ռյաբկով հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկել են կողմերին հուզող հարցեր և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման գործընթացը:
Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԳՀԾ-ի գործադրմանն ու ամերիկացի պետայրերի հայտարարություններին, Սեյյեդ Աբբաս Էրաղչին ասել է. «Միջուկային համաձայնության շուրջ վերստին բանակցելու հնարավորություն չկա: Եվ այդ կապակցությամբ Իրանի, Ռուսաստանի , Չինաստանի և եվրոպական երեք երկրների դիրքորոշումը պարզ է»:
«ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցելու, այն փոխելու կամ հավելումներ անելու հնարավորությունը բացառվում է».ասել է Էրաղչին:
Սեյյեդ Աբբաս Էրաղչիի հավաստմամբ, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային համաձայնություն է , որը հաստատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը նշել է.«Ռուսաստանը ՀԳՀԾ-ի պաշտպաններից է և հուսով ենք, որ երկկողմ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի ապահովել տարբեր մակարդակներում Իրանի և Ռուսաստանի շահերը»:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Թեհրան է այցելել ՝ Իրանի հետ հերթական բանակցություններն անցկացնելու նպատակով: