Ղասեմի.«Թեհրանը թույլ չի տա, որ ուրիշները փորձեն նվազեցնել Իրանի պաշտպանական կարողությունը»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ ուրիշները փորձեն նվազեցնել խաղաղատենչ Իրանի զսպիչ ու պաշտպանական կարողությունը»:
Արձագանքելով Իրանի հրթիռային կարողության մասին Ֆրանսիայի նախագահի վերջերս կատարած հայտարարությանը, Բահրամ Ղասեմին հստակեցրել է.«Ռազմական դոկտրինայի շրջանակում Իրանի հրթիռային կարողությունները հիմնված են պաշտպանական ու զսպիչ քաղաքականությունների վրա: Իրական վտանգը ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների մրցակցությունն է՝ տարածաշրջանի մի շարք երկրների արդիական զենքեր վաճառելու համար, ինչը հրահրիչ քայլ է համարվում»:
Ղասեմին հավելել է. «Իրանի իսլամական հանրապետությունը դեռ վաղ անցյալից քայլեր է նախաձեռնել Պարսից Ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցության շրջանակում կայունություն ու անվտանգություն հաստատելու նպատակով: Իրանն անընդունելի է համարում իր պաշտպանական կարողությունների վերաբերյալ վերտարածաշրջանային երկրների մտացածին մտահոգությունները»:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը հավելել է. «Իրանի իսլամական հանրապետությունը տրամաբանական ու իրատեսական հայացքով և տիրող պայմանների խոր ըմբռնումով ակնկալում է, որ Եվրոպան կկարողանա աշխարհի և Միջին Արևելքի զգայուն տարածաշրջանի իրադարձությունների իրատեսական ըմբռնումով, ավելի ճշգրիտ քայլեր կատարել համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս միջամտողական հայտարարությամբ հանդես գալով ասել է. «Իրանի հրթիռային կարողությունը պետք է գտնվի միջազգային վերահսկողության տակ»: