Նիդերլանդների ԱԳ նախարարը Թեհրանում է
https://parstoday.ir/hy/news/iran-i84857-Նիդերլանդների_ԱԳ_նախարարը_Թեհրանում_է
Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունըժամանել է Թեհրան՝ Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 21, 2018 10:40 Asia/Tehran
  • Նիդերլանդների ԱԳ նախարարը Թեհրանում է

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունըժամանել է Թեհրան՝ Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:

Երեքշաբթի օրը Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիտ Կագը ժամանել է Թեհրան:  Սպասվող հանդիպումների ընթացքում, քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհները:

Թեհրանում է նաև Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը: Նրան ուղեկցում են այդ երկրի գործարարների կոնֆեդերացիայի և առևտրի պալատի ներկայացուցիչների պատվիրակությունը:

Նիդերլանդների և իսպանիայի ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը հանդիպելու են ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ՝ զրուցելով կողմերին հուզող հարցերի շուրջ: Քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով հարցեր:

Նիդերլանդների ու Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձին հանդիպումներ են ունենալու նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և միջազգային հարցերում մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: