Փետրվար 21, 2018 11:40 Asia/Tehran
  • Վելայաթի.«Տարածաշրջանի խնդիրները կարգավորվելու են քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհներով»

Միջազգային հարցերում մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է .«Տարածաշրջանի խնդիրները կարգավորվելու են քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհներով: Ժողովուրդներն իրենք պետք է առանց օտարների միջամտության, որոշեն իրենց ճակատագիրը» :

Չորեքշաբթի օրը, Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ ունեցած հանդիպմանը, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Նրանք, ովքեր տեղյակ են տարածաշրջանի վիճակի մասին, պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ Ասիայի արևմուտքում խառնակություններն ազդեցին Եվրոպայի և այլ տարածքների վրա: Իրանը պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և միջազգային օրենքների շրջանակում ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը»:

«Իրանն ուրախ է, որ Եվրոպա մայրցամաքը և մասնավորապես Իսպանիան, տարբեր և ավելի դրական միջինարևելյան քաղաքականություն են որդեգրել».ասել է Վելայաթին:

Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսին ասել է, որ Իրան է այցելել բանակցության օգնությամբ տարածաշրջանում կայունության հաստատմանն օգնելու համար:

Դաստիսի հավաստմամբ, իր երկիրը կողմ է համագործակցության ու մտքերի փոխանակման միջոցով տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու անվտանգության ապահովման վերաբերյալ Իրանի կարծիքին: 

Պիտակ