Ֆրանսիայի ԱԳ նախարարը մարտի 5-ին կժամանի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i85557-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_մարտի_5_ին_կժամանի_Թեհրան
Իրանի իսլամական հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է,որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը 2018 թվականի մարտի 5-ին կժամանի Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 14:45 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ  նախարարը մարտի 5-ին կժամանի Թեհրան

Իրանի իսլամական հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է,որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը 2018 թվականի մարտի 5-ին կժամանի Թեհրան:

Անդրադառնալով Իրանի Ազգային թանգարանում մարտի 5-8-ը կայանալիք Լուվրի ցուցահանդեսին,  Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է. «Ժան-Իվ Լը Դրիանը և Լուվրի թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսը կմասնակցեն ցուցահանդեսի բացմանը»:

Անցած օրերին, Լը Դրիանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին կայցելի Իրան և Ռուսաստան:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Թեհրան նախատեսված էր սույն թվականի հունվարին, սակայն հետաձգվել էր: