Ֆրանսիայի արտգործնախարարի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i85901-Ֆրանսիայի_արտգործնախարարի_հանդիպումը_Իրանի_ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_քարտուղարի_հետ
Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարարը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 08:37 Asia/Tehran
  • Ֆրանսիայի արտգործնախարարի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարարը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժան Իվ Լը Դրիանը և Ալի Շամխանին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն իրադարձությունները:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ԻԻՀ ԱԳ նախարար  Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի օրակարգում է երկկողմ համագործակցությունների ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների մասին երկխոսությունը:

Այսօր, Ժան-Իվ Լը Դրիանի և Լուվրի թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսի ներկայությամբ, Իրանի Ազգային թանգարանում մեկնարկելու է «Լուվրը  Թեհրանում» ցուցահանդեսը: