Ֆրանսիայի արտգործնախարարի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ
Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարարը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժան Իվ Լը Դրիանը և Ալի Շամխանին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն իրադարձությունները:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի օրակարգում է երկկողմ համագործակցությունների ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների մասին երկխոսությունը:
Այսօր, Ժան-Իվ Լը Դրիանի և Լուվրի թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսի ներկայությամբ, Իրանի Ազգային թանգարանում մեկնարկելու է «Լուվրը Թեհրանում» ցուցահանդեսը: