Շամխանի.«Իրանի պաշտպանական ուժի զարգացումը կանխարգելիչ բնույթ է կրում»
https://parstoday.ir/hy/news/iran-i85921-Շամխանի._Իրանի_պաշտպանական_ուժի_զարգացումը_կանխարգելիչ_բնույթ_է_կրում
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ իսլամական հանրապետության պաշտպանական ուժի, հատկապես հրթիռային կարողության զարգացումը հույժ կարևոր է և կանխարգելիչ բնույթ է կրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 13:57 Asia/Tehran
  • Շամխանի.«Իրանի պաշտպանական ուժի զարգացումը կանխարգելիչ բնույթ է կրում»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ իսլամական հանրապետության պաշտպանական ուժի, հատկապես հրթիռային կարողության զարգացումը հույժ կարևոր է և կանխարգելիչ բնույթ է կրում:

Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին ասել է.«Իրանի պաշտպանական կարողությունը որևե երկրի դեմ ուղղված սպառնալիք չէ և քաղաքական գործոններից հեռու, դրա զարգացումը երկրի դեմ ուղղված սպառնալիքների պատճառով խիստ անհրաժեշտ է»:

Անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ իրական պայքարի ուղղությամբ Իրանի ջանքերին, Շամխանին ասել է.«Եթե Իրանը մեծածախս պայքար չմղեր ահաբեկչության դեմ, այս երևույթը կտարածվեր Եվրոպայում, այդ թվում նաև Ֆրանսիայում»:

Կարևորելով ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական պետությունների կողմից այդ համաձայնության շատ արագ իրագործումը, Շամխանին հավաստիացրել է, որ Եվրոպան սխալ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ պահելու համար և ենթարկվում է Թրամփի կառավարության հոգեբանական խաղին:

Հանդիպման ժամանակ, Ժան Իվ Լը Դրիանը բարձր է գնահատել Իրանի ակտիվ դերակատարությունը ՀԳՀԾ-ի կատարելապես իրագործման ոլորտում, ասելով, որ Ֆրանսիան կարևորում է համաձայնության բոլոր կողմերի միջոցով դրա իրագործումը և գտնում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը վտանգում է միջազգային  համաձայնությունը:

Անդրադառնալով Իրանի հետ բանկային հարաբերությունները դյուրացնելու նպատակով Ֆրանսիայի և եվրոպական երկրների կողմից ձեռնարկված քայլերին, Լը Դրիանն ասել է.«Շուտով նոր գործեղանակներ են մշակվելու Իրանի ու Ֆրանսիայի միջև բանկային ու ֆինանսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով»: