Շամխանի.«Իրանի պաշտպանական ուժի զարգացումը կանխարգելիչ բնույթ է կրում»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ իսլամական հանրապետության պաշտպանական ուժի, հատկապես հրթիռային կարողության զարգացումը հույժ կարևոր է և կանխարգելիչ բնույթ է կրում:
Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին ասել է.«Իրանի պաշտպանական կարողությունը որևե երկրի դեմ ուղղված սպառնալիք չէ և քաղաքական գործոններից հեռու, դրա զարգացումը երկրի դեմ ուղղված սպառնալիքների պատճառով խիստ անհրաժեշտ է»:
Անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ իրական պայքարի ուղղությամբ Իրանի ջանքերին, Շամխանին ասել է.«Եթե Իրանը մեծածախս պայքար չմղեր ահաբեկչության դեմ, այս երևույթը կտարածվեր Եվրոպայում, այդ թվում նաև Ֆրանսիայում»:
Կարևորելով ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական պետությունների կողմից այդ համաձայնության շատ արագ իրագործումը, Շամխանին հավաստիացրել է, որ Եվրոպան սխալ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ պահելու համար և ենթարկվում է Թրամփի կառավարության հոգեբանական խաղին:
Հանդիպման ժամանակ, Ժան Իվ Լը Դրիանը բարձր է գնահատել Իրանի ակտիվ դերակատարությունը ՀԳՀԾ-ի կատարելապես իրագործման ոլորտում, ասելով, որ Ֆրանսիան կարևորում է համաձայնության բոլոր կողմերի միջոցով դրա իրագործումը և գտնում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը վտանգում է միջազգային համաձայնությունը:
Անդրադառնալով Իրանի հետ բանկային հարաբերությունները դյուրացնելու նպատակով Ֆրանսիայի և եվրոպական երկրների կողմից ձեռնարկված քայլերին, Լը Դրիանն ասել է.«Շուտով նոր գործեղանակներ են մշակվելու Իրանի ու Ֆրանսիայի միջև բանկային ու ֆինանսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով»: