Մանուկների իրավունքների պաշտպանության իրանական պատվիրակությունը Ժնև է մեկնել
Մարտ 07, 2018 10:53 Asia/Tehran
ԻԻՀ-ի պատվիրակությունը Ժնև է մեկնել ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Իրանի արդարադատության նախարարի միջազգային և մարդու իրավունքների հարցերով տեղակալ և մանուկների իրավունքների կոնվենցիայի ազգային մարմնի քարտուղար Մահմուդ Աբբասին նախագահում է պատվիրակությունը:
Իրանական պատվիրակությունը Ժնևում ներկայացնելու է մանուկների իրավունքների հետ կապված Իրանի տեսակետները: Պատվիրակությունը Ժնևում հանդիպում-բանակցություն է ունենալու մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի հատուկ զեկուցաբերի հետ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տարեկան 37-րդ նիստը մեկնարկել է փետրվարի 26-ին ՝ Ժնևում և շարունակվելու է մինչև մարտի 23-ը:
Պիտակ