Նաջաֆի.«ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը սխալ է»
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ն սխալ դիրքորոշում է որդեգրել, փորձելով խանգարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործմանը»:
Ռեզա Նաջաֆին չորեքշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի սեզոնային նիստում ասել է.«ՀԳՀԾ-ն ստորագրող երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի պարտավորությունների կատարման վիճակը հուսահատական է և անընդունելի»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր շրջափակումների վերացման երաշխիքն է, Նաջաֆին հստակեցրել է. ««5+1»խմբի երկրները փոխադարձ հարգանքի հիման վրա ՀԳՀԾ-ն իրագործելու պատասխանատվություն ունեն»:
Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անհիմն հայտարարություններին, Նաջաֆին նշել է.«Այդ ռեժիմն ամեն ինչ արեց ՀԳՀԾ-ի իրագործումը կանխելու համար և զարմանալի է, որ այժմ մտահոգություն է հայտնում ՀԳՀԾ-ի իրագործման կապակցությամբ»:
«Սիոնիստական ռեժիմը չի կարող նման զավեշտական հայտարարություններով քողարկել իր անօրինական միջուկային զենքերի գաղտնի ծրագիրը, որն իրական սպառնալիք է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ». հավելել է Նաջաֆին: