Վելայաթի. Իրանի ու Իրաքի հարաբերությունները ռազմավարական են
Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանի ու Իրաքի հարաբերությունները ռազմավարական բնույթ են, կրում: «Երկու երկրները մ'տապես համագործակցել են գաղութարարության դեմ պայքարում». ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալիաքբար Վելայաթին, անդրադարռնալով ահաբեկչության դեմ մղված պատերազմում Իրաքին ցուցաբերված ԻԻՀ-ի խորհրդատվական օժանդակություններին, հավելել է. «Իրաքում իրանցի խորհրդատուների ներկայությունը եղել է այդ երկրի դիմումի համաձայն»:
Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը նշել է, որ Իրաքին պաշտպանելն Իրանի պարտականությունն է:
«ԱՄՆ-ն ցանկանում է խորամանկորեն ներթափանցել Իրաք, սակայն չի հաջողելու»,-հայտարարել է Վելայաթին:
Իրաքցի ուժերն ԻԻՀ-ի խորհրդատվական օժանդակությամբ 2017 թ. նոյեմբերի 17-ին ազատագրեցին Իրաքում ԻԼԻՊ-ի վերջին հենակետը համարվող Ալ-Անբար արևմտյան նահանգի Ռավա քաղաքը: Այդ քաղաքի ազատագրմամբ գործնականում վերջ տրվեց Իրաքում ԻԼԻՊ-ի ներկայությանը:
Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն անդրադառնալով Եմենի ճգնաժամին ասել է. «Եմենի ժողովրդի կոտորածն ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականության արդյունքն է»: