Վելայաթի. «Կարմիր խաչը պետք է կանխի Սիրիայում և Եմենում պատերազմի շարունակումը»
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է. «Կարմիր խաչը պետք է քայլեր ձեռնարկի Սիրիայում և Եմենում կանանց ու երեխաների դեմ իրականացվող բռնություններն ու պատերազմը կանխելու համար»:
Կարմիր խաչի կոմիտեի նախագահ Պիտեր Մաորերի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Իրանը պատրաստ է զարգացնել համաշխարհային Կարմիր խաչի հետ համագործակցություն ծավալել, ինչը ուղղված կլինի տարածաշրջանի երկրների ինտեգրմանը և Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը»:
Նշելով, որ Իրանն ազդեցիկ դեր ունի տարածաշրջանի երկրների միջև հարաբերություններում խաղաղության պահպանման գործում, Պիտեր Մաորերն ասել է.«Իրանը կարևոր դեր է ունեցել Ասիայի արևմտյան տարածքի զարգացման գործում»:
«Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պատրաստ է զարգացնել Իրանի հետ համագործակցությունը». ասել է նա: