Վելայաթի. «Կարմիր խաչը պետք է կանխի Սիրիայում և Եմենում պատերազմի շարունակումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i86373-Վելայաթի._Կարմիր_խաչը_պետք_է_կանխի_Սիրիայում_և_Եմենում_պատերազմի_շարունակումը
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է. «Կարմիր խաչը պետք է քայլեր ձեռնարկի Սիրիայում և Եմենում կանանց ու երեխաների դեմ իրականացվող բռնություններն ու պատերազմը կանխելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 14:00 Asia/Tehran
  • Վելայաթի. «Կարմիր խաչը պետք է կանխի Սիրիայում և Եմենում պատերազմի շարունակումը»

Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է. «Կարմիր խաչը պետք է քայլեր ձեռնարկի Սիրիայում և Եմենում կանանց ու երեխաների դեմ իրականացվող բռնություններն ու պատերազմը կանխելու համար»:

Կարմիր խաչի կոմիտեի նախագահ Պիտեր Մաորերի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Իրանը պատրաստ է զարգացնել համաշխարհային Կարմիր խաչի հետ համագործակցություն ծավալել, ինչը ուղղված կլինի տարածաշրջանի երկրների ինտեգրմանը և Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը»:

Նշելով, որ Իրանն ազդեցիկ դեր ունի տարածաշրջանի երկրների միջև հարաբերություններում խաղաղության պահպանման գործում, Պիտեր Մաորերն ասել է.«Իրանը կարևոր դեր է ունեցել Ասիայի արևմտյան տարածքի զարգացման գործում»:

«Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պատրաստ է զարգացնել Իրանի հետ համագործակցությունը». ասել է նա: